Էս ամենը վերջանալու է նրանով, որ ԿԳՆ-ն միավորելու են ԱԻՆ-ին. Սերոբ Խաչատրյան
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության ոլորտում կա ավելի քան 500 հազար սովորող, շուրջ 70 հազար դասավանդող, շուրջ 2500 ուսումնական, գիտական հաստատություն։ Եթե այս ամենին գումարենք մանկապարտեզի և դպրոցի երեխաների ծնողներին, ստացվում է երկրի բնակչության կեսից ավելին։ Եվ այս մարդիկ ամենօրյա ռեժիմով են առնչվում կրթության ոլորտի հետ։
Արդյո՞ք, օպտիմալացման հեղինակները հաշվարկել են այս իրողությունը։ Եթե ուզում ենք կրթությունը յոլա տանել, ուրեմն միավորելը ճիշտ է, քանի որ փող կխնայենք։
Բայց եթե ուզում ենք կրթության ոլորտում արմատական փոփոխություններ անել, ապա նախարարությունը պիտի զբաղվի միայն կրթության և գիտության հարցերով։ Էս ամենը վերջանալու է նրանով, որ ԿԳՆ-ն միավորելու են Արտակարգ իրավիճակների նախարարությանը»։