«Էսքան հայհոյանք հայը երբեք չէր տվել ու ցավը նրանում է, որ ոչ թե թշնամուն, այլ իր ազգակցին․․․»․ Սարգիս Գրիգորյան
«Էսքան հայհոյանք հայը երբեք չէր տվել ու ցավը նրանում է, որ ոչ թե թշնամուն, այլ իր ազգակցին․․․»․ Սարգիս Գրիգորյան
Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից արահայտել է իր մտահոգությունը՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Էսքան (քֆուր) հայը երբեք չէր տվել ու ցավը նրանում է, որ ոչ թե թշնամուն, այլ իր ազգակցին։
Էսքան կոտրված հայը երբեք չեր եղել` հուսահատություն թքած ունենալու աստիճան։
Էսքան սուտ հայի ականջը երբեք չէր լսել ու ցավն այն է, որ սա նորմալա դարձել։
Էսքան շատախոսություն հայը երբեք չէր հանդուրժել` աղմկում են աջ ու ձախ։
Էսքան դավաճաններով հայ հողը երբեք չէր ծանրացել։
Սարսափելի իրականություն, սիրտս ճմլող ողբերգություն…Շատ բան պիտի փոխել, շատ շատ ու շատ շտապ։ Ներսը փտում է ու հոտն անտանելի է», – հրապարակմանը կից գրել է դերասանը։