էջմիածնում հուղարկավորեցին 15-ամյա աշակերտին
էջմիածնում հուղարկավորեցին 15-ամյա աշակերտին
Օրեր առաջ հայտնել էինք, Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի սան՝ 15-ամյա Նարեկ Հովհաննիսյանի մահվան գույժը։
Նարեկ Հովհաննիսյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից: Այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Վաղարշապատի շտապօգնության բժիշկների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Նարեկ Հ.-ն:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Այսօր էջմիածնում հուղարկավորեցին 15-ամյա աշակերտին։