Էջմիածնում դաժանաբար ծեծված 22-ամյա տղան մահացավ
Armlur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 24-ին Էջմիածին քաղաքում դաժանաբար ծեծի ենթարկված եւ գլուխը ջախջախված տղան քիչ առաջ մահացել է:
Նշենք, որ ապրիլի 24-ի գիշերը խմբակային ծեծկռտուք էր եղել Էջմիածին քաղաքում։ Անգիտակից վիճակում գլուխը ջախջախված 22-ամյա տղայի էին տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:
Վիրավորում ստացածներից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ 22-ամյա Պարգև Հակոբյանն է, որին հիվանդանոց են տարել գլուխը ամբողջությամբ ջարդված, և նրա հարևանի որդին, որը բանակից նոր էր զորացրվել։
Այս ցավալի դեպքից անցել են օրեր, և մինչ օրս գործով ձերբակալված կամ կալանավորված անձ չկա:
Ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ՝ դեպքի վայրում եւս մեկ տեսախցիկ կա, որը իրավապահներին են տվել ու հայտնել, որ, իբր, կայծակից այն վնասվել է: Անգիտակից վիճակում գտնվող տղայի հարազատները կոնկրետ անուներ են տալիս, սակայն իրավապահները որեւէ գործողության չեն դիմում: