Մամուլ

Էն, որ հիմա ողջ առողջ եմ, շնչում եմ, ուղղակի բախտս է բերել․ Արուսյակ Հոխիկյան

Էն, որ հիմա ողջ առողջ եմ, շնչում եմ, ուղղակի բախտս է բերել․ Արուսյակ Հոխիկյան

Արուսյակ Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շենգավիթ բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել։

Մտքով գնացի 2007 թվական։

Էն, որ հիմա ողջ առողջ եմ, շնչում եմ, ուղղակի բախտս է բերել։ Իսկ կյանքի համար պայքարել եմ մենակ էն պատճառով, որ սույն կենտրոնում իմ ու բալիկիս ( որի ծնվելուց հետո էդպես էլ չտեսա ) խնդիրների մասին տեղյակ չէին պահել ու անվեջ պնդում էին, թե ամեն ինչ լավ է։

Բախտս բերեց, որ զուտ տեղի հարմարության համար որոշեցի այլ ծննդատուն գնալ վերջին շրջանում։

Ու հենց հայտարարեցի, որ գնում եմ այլ հիվանդանոց, էդ օրը պարզվեց, որ կան էնպիսի լուրջ խնդիրներ, որոնք շաատ շուտ տեսել են, պարզ երևում են բոլոր հետազոտություններով ու որոնց պատճառով ես հետո արդեն մեկ այլ հիվանդանոցում ապրելու պայքար տարա։

Կենդանի մնալու դեպքում էլ բալիկ ունենալը բերկրանքից զրկվելու վտանգը կար, որը մեռնելուց ոչ մի բանով չէր տարբերվում իրականում։

Ու ոնց էին համոզում, որ ուրիշ տեղ չգնամ, մինչեւ վերջ մնամ իրենց մոտ։ Այսինքն , իրենք նախատեսել էին էդ վիճակով ինձ չծննդալուծել մինչեւ ժամկետի ավարտը։

Ես որքան էլ էմոցիոնալ մարդ լինեմ, միշտ իմ մի մասը պահպանում է ռացիոնալ մտածելու ու սթափ որոշում կայացնելու ջիղը, երբեք պահի ազդեցությամբ չեմ համաձայնում ոչ մի բանի, եթե ինձ փաստերով չեն համոզում։ Էստեղ էլ դա ինձ փրկեց։

Պահանջեցի ինձ դուրս գրել իրենց մոտից անկախ բժշկիս թախանձանքներին։

Հիմա ասածս ինչ էր։

Ինձ հանցագործ եմ համարում, որ ժամանակին գործը մինչեւ դատարան չի հասել, որ գլխիս տակ փափուկ բարձ դնողները ու կյանքս բարդացնողները պատասխան չեն տվել ու շարունակել են գործել ու իմ պես քանիսի հետ են նույն կերպ վարվել։

Ուղղակի հոգեբանական ծանր վիճակում դժվար էր նման բաների մասին մտածել։ Երևի դա էր մեր արդարացումը, չգիտեմ։

Այլ հարց է, երբ իրավիճակը էդպես է ստացվում այլ հարց է, երբ լինում են կյանքի հետ անհամատեղելի խնդիրներ, պատահական ծագած տարբեր իրավիճակ երբ որոնց դեմ բժիշկը անզոր է երբեմն։

Այլ հարց է, երբ մտածված որոշակի քայլերի են գնում, որպեսզի հղիին շուտ չծննդալուծեն, օրինակ, որպեսզի անգամ լուրջ խնդիրներով շարունակի այցելել ևս մի քանի ամիս, իսկ թե դրա պատճառով էդ հղիի հետ ինչ կլինի հետո, էական չի։

Դե կմեռնեի իրենց մոտ, կասեին խնդիրներ կային։ Իրենց մոտ կկոծկեին, մերոնք ոչ էլ կիմանային։ Այլ հաստատությունում արդեն ջրի երես դուրս կգար, իմ բախտը էդտեղ բերեց։

Ասածս էն չի, որ իրենց մոտ միայն վատն է լինում, չէ։ Ավելին, շաատ հարազատ մարդիկ են էնտեղ գնացել ու գոհ են։ Հարցը վատ աշխատող կոնկրետ թիմի մասին է, դեպքերի, որոնց մասին բարձրաձայնել է հարկավոր։

Առողջ եղեք։ Բժիշկների աշխատանքը գնահատում եմ, իրենց նկատմամբ առանձնահատուկ ակնածանք ունեմ միշտ։

Պարզապես նման դեպքերում լռել հարկավոր չի’ մյուսներին նույն խնդիրներից ազատելու համար։

Ցավակցում եմ մահացած կնոջ հարազատներին։

Հ.Գ.

Մի օր երևի գիրք եմ գրելու ‘ “Իմ պայքարը” վերնագրով ( Հիտլերի ականջը խուլ )։ Պատմելու էնքան բան կա»։

Կիսվել