ՄամուլՏեսանյութ

«Էմիլը վառվել է, չեմ կարող հեռախոսն իրեն տալ, ես էլ եմ մեռնում»․ Էմիլ Շաղոյանը զոհվել է

«Անուշ, պայծառ եղանակ էր, երբ ծնվեց Էմիլը, ինքը մի յուրահատուկ երեխա էր»։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմել է հերոս Էմիլ Շաղոյանի մայրը՝ Նունե Շաղոյանը։

«5 տարեկանից գնացել է Ֆուտբոլի, սիրում էր։ Միշտ մեդալ, պատվոգիր է ստացել»,-նշել է նա։

Էմիլը բարձր տրամադրությամբ է գնացել բանակ, ծառայությանը պատրաստ, սակայն մայրը տխրել է, երբ իմացել է, որ որդին պետք է ծառայի Արցախում․ «Որ ինքը կարդաց Արցախի կոդը, ես․․․չգիտեմ, այնքան եմ լացել, եկել եմ տուն լացել եմ»։

Տիկին Նունեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի մասին իմացել է աշխատանքի գնալուց, տաքսու վարորդն է հայտնել․ «Չհավատացի։ Գնացի աշխատանքի, տեսա շտապ օգնության մեքենաները պատրաստում են, որ մեկնեն Արցախ։ Էմիլը զանգեց, ասաց՝ պապ ջան, որ զանգես չվերցնեմ, չանհանգստանաս, տանում են դիրքեր»։

Էմիլ Շաղոյանը հայրենիքի համար մղվող պաշտպանական մարտերում զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիում։

Կիսվել