Օգտակար

Էկզոտիկ վիետնամական միրգ, որը կարող է մարդկությանը նվիրել էժան դեղամիջոցներ

Էկզոտիկ վիետնամական միրգ, որը կարող է մարդկությանը նվիրել էժան դեղամիջոցներ։ Քուինսլենդի համալսարանի բժիշկ Ջոշուա Միլնը անսպասելի բացահայտում է արել:

Ինչպես պարզվել է, էկզոտիկ մրգերի սերմերը պարունակում են արժեքավոր պրոտեին, որը կարող է մարդկությանը նվիրել էժան դեղամիջոցներ:

Խոսքը մասնավորապես գակի սերմերի մասին է, որը հայտնի է նաև կոհինհինյան մոմորդիկա անվանումով: Այդ բույսի պտուղները շատ վաղուց են օգտագործվում Վիետնամի ավանդական բժշկության մեջ:

Պտուղի սերմի սպիտակուցը կարելի է օգտագործել որպես դեղամիջոցի հիմք: Հետազոտողները ծրագրում են պարզել, թե բույսի որ գեներն են պատասխանատու սպիտակուցի արտադրության համար: Հնարավոր էʽ ապագայում այդ գենը ներդրվի այլ բույսերի մեջ: Այդ կերպ կստեղծվի բուսական ֆաբրիկա:

Պտուղների կեղևներից ստացվում է յուղ՝ հարուստ բետա-կարոտինով (15 անգամ ավելի շատ է, քան գազարում):

Այն ամրապնդում է իմունային համակարգը, լավացնում տեսողությունը, ունի հակաօքսիդանտ և երիտասարդացնող հատկություններ:

Իսկ գակի սերմներն ունեն հակաբորբոքային հատկություններ: Բացի այդ, միրգը հարուստ է վիտամին Е-ով:

Կիսվել