Մամուլ

Էլ ոչ մի Նոր տարի չի բերի ինձ քեզ հետ նվերներ գնելու վայելքը․ Կարին Տոնոյան

44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.

«Էլ ոչ մի Նոր տարի չի բերի ինձ քեզ հետ նվերներ գնելու, խանութից խանութ որոնումների խելացնոր վազքի վայելքը։ Էլ ոչ մի Նոր տարի ինձ համար նոր ոչինչ չի բերի, Մենս։

menua karin tonoyan

Առանց քեզ բոլոր Նոր տարիներն այլևս քո բացակայության, քո կորստի ցավն ավելի խորը զգալու պատճառ կլինեն միայն։

Վաղը նորից ժամը 12:00 կգամ Եռաբլուր, խաբելու ինքս ինձ, որ քեզ հետ եմ նշում հերթական 366-րդ օրը։

Մեն, անդունդ է հոգիս կործանող կարոտը ու հարահոս վրեժի ծարավս, օգնիր, օգնիր, որ չչարանամ ավելի ու ավելի»։

Մենուա Հովհաննիսյան

Մենուա Հովհաննիսյանը զոհվել է Արցախում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հայրենիքը պաշտպանելիս։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Կիսվեք էջում