Շոու-բիզնես

«Էլ ոչ մի անմեղ կենդանու մահի և տանջանքի լուր պետք է չլինի…»․ Գարիկ Պապոյան

Հաղորդավար Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընկերներ ուզում եմ ասել, որ վերջապես սառույցը տեղից շարժվեց… Վերջին մեր ակտիվության շնորհիվ այսօրվանից շատ մեծ մասնագետների, և տարբեր ՀԿ-ների խումբ մուտք է գործել կենդանաբանական այգի և մանրակրկիտ ստուգումներ է սկսել: Ընթացքը լինելու է թափանցիկ, և ես նույնպես իմ մասնակցությունը կունենամ:

Էլ ոչ մի անմեղ կենդանու մահի և տանջանքի լուր պետք է չլինի… Շնորհակալություն բոլորիդ, որ գիտակցում եք մեր պատասխանատվությունը մեզ հետ նույն մոլորակը կիսող հրաշք կենդանիների հանդեպ:
Հ.Գ Քաղաքապետարանն այլևս կենդանասեր է, և մենք դրա պտուղները դեռ կտեսնենք:

Կիսվել