Ես միշտ քո կողքին եմ լինելու․ Էլիզ Մելիքյանը շնորհավորել է քրոջ տարեդարձը
Այսօր Արամ Մելիքյանի դստեր՝ Ստելլա Մելիքյանի ծննդյան տարեդարձն է։
Այդ առիթով նրան շնորհավորել է քույրը՝ Էլիզ Մելիքյանը՝ գրելով․
«Ծնունդդ շնորհավոր, իմ Ստելլ։
17 տարեկան դարձար, ու ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ շատ եմ սիրում քեզ։
Դու իմ կյանքում ամենահասկացող ու ամենահարազատ մարդկանցից ես։
Քո հետ միշտ եղել եմ ես, միշտ կարողացել եմ լինել անկեղծ ու ազատ։
Կյանքը տարբեր բաներ ա բերում, լինում են հեշտ ու դժվար օրեր, բայց մի բան ես հաստատ գիտեմ՝ ինչ էլ լինի, մենք ունենք իրար։ Էդ իմ համար շատ կարևոր ա։
Քեզ մաղթում եմ, որ կյանքում շատ ժպտաս, հասնես քո երազանքներին ու միշտ լինես երջանիկ։ Դու արժանի ես ամենալավին։
Ու հիշիր՝ ես միշտ քո կողքին եմ լինելու։
Սիրում եմ քեզ շատ, քույրիկս»։


