ՄամուլՏեսանյութ

Էդ մեկ տոննա կոկաինը մենք ենք հայտնաբերել ու տվել ԱԱԾ-ին, հորս ու քավորիս հետախուզում են հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկ տոննա կոկաինի գործով հետախուզման մեջ գտնվող «Մրգենի» ընկերության սեփականատեր Գագիկ Բադալյանի որդին՝ Հակոբ Բադալյանը, ում կնքահայրը այս նույն գործով անցնող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, պնդում է, որ իրենց ընկերությունը, իր հայրն ու կնքահայրը ոչ մի կապ չունեն թմրանյութի հետ։

«Մեր աշխատակիցներն են կոնտեյներում պատահաբար հայտնաբերել այդ թմրանյութը, իրենք են կապվել ԱԱԾ-ի հետ, այլ ոչ թե ԱԱԾ-ն է գտել, դրա անգամ ձայնագրությունը կա։

Չնայած դրան՝ հորս նկատմամբ քրեական գործ են հարուցել, նա գտնվում է համաշխարհային հետախուզման մեջ։

Ես ստիպված Ռուսաստան եմ մեկնում, որ կարողանամ նրան հանդիպել», – ասել է լրատվամիջոցներին Հակոբը։

Աղբյուրը՝ 24news.am

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում