«Էդ «հու»-ի արդյունքում արդեն 7 ամիս ա փախնում եք ու դեռ շարունակելու եք փախնել». Նիկոլ Փաշինյան
Արարատ քաղաքում քարոզարշավի ավարտին, մինչ հայտնի «Դմփ-դմփ-հու»-ն, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեզ հայտնի որոշ շրջանակներ ասում են՝ վայ, «հու» ա անում երկրի վարչապետը… Էդ «հու»-ի արդյունքում արդեն 7 ամիս ա փախնում եք ու դեռ շարունակելու եք փախնել»:
Ի դեպ, հանդիպման ավարտին արարատցիները դիմեցին Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով քաղաքապետի հրաժարականը: «Եթե ստորագրահավաք ունեք, փոխանցեք, կուսումնասիրենք: Եթե կա 50+1 տոկոսի ստորագրություն, կնայենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
«Իմ քայլը» դաշինքի հաջորդ կանգառը Վեդիում է: