Էդ դրսից հայրենասիրություն խաղացողներին ասեք զգույշ խաղան. Սամվել Ալեքսանյան
Էդ դրսից հայրենասիրություն խաղացողներին ասեք զգույշ խաղան. Սամվել Ալեքսանյան
Armlur.am-ը գրում է․ Այսօր համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը ադրբեջանցի զինվորականներից 150 դրամով բենզին է գնում և այն վաճառում 400 դրամով։ Armlur.am-ը փորձեց գործարար Սամվել Ալեքսանյանից պարզել հայաստանյան որ հատվածից է նա գնում ադրբեջանական բենզին ու վաճառում ՀՀ տարածքում։
⁃ Ազիզ ջան, այսինքն դու ինչ կարդացել, հավատացել ե՞ս ու տենց լուրջ-լուրջ ինձ հարցնում ես, թե ես ոնց եմ բենզին առնում, ծախում։ Էդ մարդիկ, ովքեր տենց հիմար բաներ են խոսում, երևի սաղ կյանք երազել են ադրբեջանցի զինվորից կանեստրով բենզին առնեն ծախեն։ Երևի իրենց արյան մեջ մի քիչ էլ էդ յաներից մի բան կա։ Ինձ հանեք էդ թեմաներից, ամոթա։ Ես չկամ էդ ամեն ինչի մեջ։
⁃ Այսինքն՝ հերքո՞ւմ եք տեղեկությունները։
⁃ Բա ի՞նչ եմ անում։ Ամոթա, որ դաժե ինձ տենց հարց եք տալիս։ Էդ իմ կալիբրը չի։ Էդ ուրիշ երկրներում հայրենասիրություն խաղացողներին ասեք զգույշ խաղան, որովհետև կամաց ուրիշ դաշտ են մտնում, լավ չի լինի։