Էդ բոլոր փախչողների դեմ մենք չենք կարող, եթե չլինի ժողովրդական մոտեցում․ Վազգեն Սարգսյան (Տեսանյութ)
Էդ բոլոր փախչողների դեմ մենք չենք կարող, եթե չլինի ժողովրդական մոտեցում․ Վազգեն Սարգսյան (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ իր ելույթներից մեկում ասել էր՝
«Գումարտակներում եթե պիտի հավաքվեն 500 մարդ, հավաքվում են ընդամենը 80-ից 100 մարդ։ Զինապարտները փախչում են, ես ուզում եմ զգուշացնեմ եթե նշված ժամկետում իրենց գումարտակները չկազմավորեն, ես կհանեմ այն զորամիավորումները, որոնք կան և թող իրենք իրենց պաշտպանեն։
Էդ բոլոր փախչողների դեմ մենք չենք կարող, եթե չլինի ժողովրդական մոտեցում։»
«Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և կենդանի մնալու հավանականությունը կեսի կես է։
Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է», – ասել էր Վազգեն Սարգսյանը։
Տեսանյութը ստորև