Մամուլ

Էդուարդ Աղաջանյանը՝ Սերժ Սարգսյանին տուն հատկացնելու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի տան տրամադրման հետ կապված աշխատանքները դեռեւս ընթանում են, իսկ հիմնական խնդիրը կապված է անվտանգության ապահովման հետ:

«Որևէ առանձնահատուկ բան չկա, պարզպաես պետգույքում համապատասխանող անշարժ գույք չկա այս պահին: Համապատասխանող նկատի ունեմ նախորդ երկու նախագահներին տրամադրված առանձնատների տրամաբանության մեջ որեւէ գույք չկա, այդ իսկ պատճառով տարբերակներ են քննարկվում, որպեսզի պետությունն ինչ-որ գույք գնի Սերժ Սարգսյանի համար»:

Դիտարկմանը` մինչ այս եղե՞լ են տարբերակներ, որոնք Սերժ Սարգսյանի կողմից մերժվել են, Աղաջանյանը պարզաբանեց. «Իրականում առաջարկներ եղել են: Օրինակ՝ մի առաջարկ է եղել, որի շուրջ անվտանգության աշխատակիցներն են բացասական կարծիք հայտնել: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն ասում է` սա վատն է, կամ իմ համար քիչ է, ավելի շատ անվտանգության խնդիրներից ելնելով են այդ առաջարկները մերժվում, բայց ես կարծում եմ` մոտ օրերս ինչ-որ բան կգտնենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կիսվել