Մամուլ

Էդուարդո Էռնեկյանը 250 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Էդուարդո Էռնեկյանը 250 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի PR պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։

Նրա Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առեւտրային եւ բանկային գործունեությամբ։

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին եւ մեծացել Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։ Որպես Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Էդուարդո Էռնեկյանը երկրի տնտեսության բազմաթիվ ճյուղեր հասցրել է զարգացման եւ դուրս բերել շուկա։

Corporación América-ի վերջին նախագծերից է Անդյան Կորդիլերները հատող մայրուղու շինարարությունը։ Նրա շնորհիվ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը հասցվել է միջազգային մակարդակի։ Նա ներգրավված է հայկական գինու հնագույն արտադրությունը վերակենդանացնելու գործում։

2017 թվականի սեպտեմբերի 21-ին Էդուարդո Էռնեկյանին շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում։ 

Կիսվել