Մամուլ

Էդմոն Մարուքյանի վարորդը բերման է ենթարկվել

Էդմոն Մարուքյանի վարորդը բերման է ենթարկվել

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 8-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Լոռու մարզու բնակիչ, 35-ամյա Համլետ Զարոյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդն է և նա բերման է ենթարկվել, երբ այսօր՝ իր վարած Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի ավտոմեքենայով, կեսօրին, Սեբաստիա փողոցում իր առջևով ընթացող, Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Սամվել Հարությունյանի ավտոքարշակից ճանապարհ է ուզել, սակայն ավտոքարշակն ունեցել է տեխնիկական խնդիրներ և ճանապարհ չտալու պատճառով Հ. Զարոյանը ավտոմեքենայի միջից հայհոյանքներ է իջեցրել Ս. Հարսությունյանի հասցեին, որից հետո ստանալով պատասխան, նա իր ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհին, դուրս է եկել ավտոմեքենայից և հարձակվել ավտոքարշակի վարորդի վրա, որից հետո նրանք իրար հարվածներ են հասցրել:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, արդեն ոստիկանությունում Է. Մարուքյանի վարորդը հերքել է այդ ամենը՝ ասելով, որ ավտոքարշակի վարորդն է նախահարձակ եղել, սակայն Մալաթիայի ոստիկանները կարողացել են նշված վիճաբանության վայրում գտնվող մի քանի տեսախցիկների ձայնագրությունները ձեռք բերել, ինչը հերքել է Է. Մարուքյանի վարորդի խոսքերը:

Կիսվել