Ժամանց

Էդգար Մանուչարյանը և Արաքս Կետիկյանը նշանադրվել են

Bravo.am-ը գրում է․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը լքում է ամուրիների շարքը: Մանուչարյանի սիրելին դերասանուհի Արաքս Կետիկյանն է, որին հեռուստադիտողը կհիշի «Սիրո գերին», «Ուրիշի հոգին» եւ այլ սերիալներից:

Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին, սակայն միայն այսօր են որոշել կիսվել նորությամբ: Նրանք բազմաթիվ շնորհավորանքներ ու մաղթանքներ են ստացել հետևորդներից, մտերիմներից եւ գործընկերներից:

araqs ketikyan

Հունվարի 19-ին Կետիկյանն այսպես էր շնորհավորել Մանուչարյանի 37-ամյակը. «Ամեն տարի եւ տարիք ունի իր առաքելության ուղին: Եվ այդ առաքելության գիտակցումը մեր ներսում ամեն տարի ապրենք վերաիմաստավորված։

Գնահատենք կյանքի մեզ տրված ամենալավագույն շնորհը՝ սերը: Շնունդդ շնորհավոր, Էդս»:

Կիսվել