«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացի տղամարդու են ձերբակալել. ինչո՞ւ
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու։
Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, տղամարդը 2024 թվականի մայիսի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ կամ ժամկետանց դեղերի անօրինական ներմուծման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։