Զվարթնոց օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողություն
Երևանի Զվարթնոց օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողությունը։
Օգոստոսի 1-ից ռուս սահմանապահներն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա չեն լինի։
2024 թվականի մարտի 6-ին Հայաստանը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, նույն օրը ճեպազրույցում դրա մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ երեկ Էդգար Հունանյանը նշանակվել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: