Մամուլ

«Զվարթնոց» օդանավակայանում մաքրուհին քարերով պատված ոսկյա թևնոց է գողացել

«Զվարթնոց» օդանավակայանում մաքրուհին քարերով պատված ոսկյա թևնոց է գողացել։

Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի մաքրուհի, 58-ամյա կնոջ:

Պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոց: 

Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: 

Կիսվել