Մամուլ

«Զվարթնոց»-ից հեռացած ռուս սահմանապահները չեն լքել Հայաստանը

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից հեռանալուց հետո ռուս սահմանապահներն իրենց ծառայությունը շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

Նշել են, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության զինածառայողները հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի տեղամասերում ծառայություն են իրականացնում համաձայն 1992 թ․-ին երկու երկրների միջև կնքված պայմանագրի («ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագիր):

ԱԱԾ-ն, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե քանի ռուս սահմանապահ է դուրս եկել օդանավակայանից։ Կառույցից հայտնել են, որ պահանջվող տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք։

Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր, թե մի քանի հազար ռուս զինվորական է հեռանում։

Կիսվել