Մամուլ

Զվարթնոցի VIP սրահում կսպասեն Վեհափառին. ովքեր են գնալու օդանավակայան

Զվարթնոցի VIP սրահում կսպասեն Վեհափառին. ովքեր են գնալու օդանավակայան

Այսօր գիշերը 01:00-ին Վեհափառը՝ Արաբական Միացյալ Էմիրություններից վերադառնում է Հայաստան և ընդդիմադիրները ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների պատրաստվում են նրան դիմավորել օդանավակայանում:

Հայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Ուստի Հայ առաքելական եկեղեցուն մեր զորակցությունը ցույց տալու համար կոչ եմ անում այս գիշեր ժամը 00:00-ին լինել «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»։

Իսկ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կոչ է արել միասին շարժվել օդանավակայան․

«Հարգելի հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ, այսօր ժամը 23:00-ին Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակից միասին ուղևորվում ենք օդանավակայան դիմավորելու Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։