Մամուլ

Զորամասում մահացած զինծառայողը Երևանից էր, 6 ամսվա ծառայող

Այսօր՝ հունվարի 14-ին, ՊՆ N զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Վահան Պետրոսյանը Վարդենիսում էր ծառայում, բայց Երևանից է։

Նա 6 ամսվա ծառայող էր։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: