«Զորամասում հիգիենայի պարագաները բաժանում են հետո, գումար պահանջում»․ զինվորի մայր
«Զորամասում հիգիենայի պարագաները բաժանում են հետո, գումար պահանջում»․ զինվորի մայր
Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո զինծառայողների ծնողներին հորդորեց այլևս հագուստ, կոշիկ ու հիգիենիկ պարագաներ չուղարկել ժամկետային ծառայություն անցնող որդիներին։ «Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ ապահովված չեն այդ պարագաներով, հագուստով, կոշիկներով, ներքնաշորերով, այդ դեպքում խնդրում եմ դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ մամուլով հրապարակել ձեր ունեցած խնդիրները,-ասել է նա։
Մեր խմբագրություն դիմած կինը, չցանկացավ ներկայանալ, այն պարզ պատճառով, որ որդուն չնեղեն։ «Դե գիտեք, կնեղեն որդուս, կասեն մայրդ գործ տվող է: Ես խնդիրը բարձրաձայնում եմ, չեմ կարծում, թե միայն որդուս զորամասում է, թող համապատասխան մարմինները ավելի հետևողական լինեն»,-ասաց նա։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի նշված հայտարարությունից հետո զինվորներին այո բաժանվել է համապատասխան պարագաները, հիգիենիկ միջոցները․ «Միայն մեկ անգամ են տվել անվերադարձ։ Դրանից հետո, տալիս են ղեկավարության աչքի առաջ և հետո նորից հետ հավաքում։
Տղաս զանգեց գումար ուզեց, երբ ասացի ինչու, պարզվեց, որ բաժանել էին, տղաս էլ օգտագործել էր, միայն նա չէ, այլև շատերը։ Իսկ հետո երբ եկել էին ետ պահանջել, դե օգտագործածը չէին վերցրել, գումարն են վերցրել։ Ստացվում է զորամասում առուծախ է։ Նախկինում ավելի լավ չէ՞ր, ոչ տալիս էին ոչ պահանջում։ Խնդրում եմ համապատասխան մարմինների ուշադրությունը»,-տեղեկացրեց զինվորի մայրը։