Զորամասերից մեկում զինվորը կրակել է վերադասի վրա, ապա վնասել ինքն իրեն
Զորամասերից մեկում զինվորը կրակել է վերադասի վրա, ապա վնասել ինքն իրեն
Hraparak.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Սյունիքի մարզի զորամասերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Զորամասից մեզ փոխանցեցին, որ շարքային զինծառայողներից մեկը վերադասի հետ կոնֆլիկտ է ունեցել, կրակել է վերջինիս ոտքին, ապա ինքնավնասում է կատարել։
Զինծառայողին տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ՊՆ-ից մեր հեռախոսազանգին չպատասխանեցին` դեպքի պատճառների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։