«Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն․ Աննա Հակոբյանի հետ ընթրած տղամարդկանց ցանկը
Oragir.News-ին հայտնի են դարձել 1 միլիոն վճարած և Աննա Հակոբյանի հետ ընթրելու ժամանած տղամարկանցից մի քանիսի տվյալները, որոնց մի մասը վախենում էր սեփական գերթանկարժեք ավտոմեքենայով մոտենալ մուտքին, դրանք կայանում էին հեռվում, ապա ոտքով առաջանում ռեստորան։
Հանրության մոտ, հատկապես համացանում այս հանդիպում-ընթրիքը բուռն քննադատաության արժանացավ։ Հաշվի առնելով, որ ի տարբերություն «հաջողակ կանանց», նախօերին որևէ հայտնի դեմք չներկայացավ ընթրիքին՝ քաղաքացիներին հետաքրքրում է, թե ովքեր են Աննա Հակոբյանի հետ հանդիպած տղամարդիկ։
Mercedes-Benz GLE ավտոմեքենայով՝ 09 CO 909 համարանիշերով, ժամանեց Արթուր Գագիկի Խաչատրյանը։
BYD Song Plus ավտոմեքենայով՝ 09 KO 090 համարանիշերով, ժամանեց Տիգրան Կարապետյանը։
BMW I7 XDRIVE 60 ավտոմեքենայով՝ 001 HH 21 համարանիշերով, ժամանեց ալյումինե դռների և պատուհանների արտադրող «Պրոֆալ» ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։
Mercedes Maybach GLS 600 գերթանկարժեք ավտոմեքենայով՝ 99 KK 999 գոլդ համարանիշերով, ժամանեց Խաչիկ Խաչատրյանը։
Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։