Մամուլ

Զովունի գյուղում կրակոցներ արձակողը կին է եղել

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Զովունիում հնչած կրակոցներից։

Զովունիում գտնվող հանգստյան եւ արարողությունների համար նախատեսված սրահում հարսանիք է եղել, որի ժամանակ հարսանիքի մի քանի մասնակիցներ սրահից դուրս են եկել և բակում բարձր խոսել են ու հայհոյել։

Ըստ նրանց՝ տարածքում ապրող առանձնատներից մեկի բնակիչը, որը անչափահաս տղա է եղել, դուրս է եկել ու խնդրել, հորդորել է չհայհոյել, քանի որ մայրը քուրը տանն են ու իրենց հայհոյանքները լսում են։

Խնջույքի մասնակիցներին դուր չի եկել դիտողությունը ու սկսել են հակադարձել անչափահաս տղային, որից հետո բանը հասել է անչափահաս տղային մի քանի հարվածներ հասցնելը։

Բնակիչների խոսքով հարվածներ ստացող անչափահաս տղայի մայրը տեսել է, որ խնջույքի մասնակիցները որդուն ծեծում են, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի ատրճանակով օդ է կրակել միջադեպը հանդարտեցնելու նպատակով։