ՄամուլՏեսանյութ

Զովունիում կրակոցներից uպանվածը հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Ինչպես հայտնել էինք, այդ օրը, ժամը 23:50-ի մոտ, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում կրակոցներ են հնչել։

Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։

Նա ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։ Հանցագործությունը նա կատարել է իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։

Shamshyan.com-ը հայտնել է, որ փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռուբեն Գ.-ն։ Նա ծանր հրազենային վնասվածքով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որը ստացել էր փետրվարի 16-ին Զովունի գյուղում կրակոցների ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվեք ձեր էջում