Մամուլ

Զովունիում կառուցվող էլիտար շենքում շինարարը 5-րդ հարկից ընկել է և մահացել է

Զովունիում կառուցվող էլիտար շենքում շինարարը 5-րդ հարկից ընկել է և մահացել է

Երեկ՝ մայիսի 30-ին, Կոտայքի մարզի Զուվունի գյուղում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13:30-ի սահմաններում Զովունի գյուղի 30-րդ փողոցի 2-րդ փողոցում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկի 5-րդ հարկից աշխատանքներ կատարելիս շինարարը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է: 

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Վարդան Վ.-ն է, ով աշխատում է «Հովսեփյան Շին» ՍՊԸ-ում և նշված ՍՊԸ-ն է կառուցում այդ շենքը:

elitar shenq