Շոու-բիզնեսՏեսանյութ

«Զոյա քուրիկ, իմ պապայի մահից հետո, առաջին անգամ ուրախություն եղավ»․ երգչուհին Բելգիայից հասել է Հայաստան, որ իրականացնի Լուիզայի երազանքները

«Զոյա քուրիկ, իմ պապայի մահից հետո, առաջին անգամ ուրախություն եղավ»․ երգչուհին Բելգիայից հասել է Հայաստան, որ իրականացնի Լուիզայի երազանքները

Զոյայի ու Լուիզայի երկար սպասված հանդիպումն էր։ Լուիզան պատկերացնել անգամ չէր կարող, որ իր սիրելի երգչուհին կգա իր երազանքն իրականացնելու։ Նա գրկել էր Զոյային ու հավատը չէր գալիս, որ այդ ամենը իրականություն է։

Այո, Ես Կամ-ի հետ ամենաանիրական թվացող երազանքներն անպայման իրականություն են դառնում։

Մեկ օրը բավական է , որ դիմացինի համար անենք ամեն բան, որ նա երջանիկ լինի:

Գեղեցկուհի Զոյան, երբ իմացավ Լուիզայի մասին Բելգիայից հասավ Հայաստան, որ իրականացնի նրա երազանքները։

Զոյան մտահոգվեց ընտանիքի խնդիրներով, արեց հնարավոր ամեն բան, որ Լուիզան և իր ընտանիքը մոռանան իրենց կենցաղային խնդիրների մասին։

-Զոյա քուրիկ, իմ պապայի մահից հետո, մեր ընտանիքում առաջին անգամ ուրախություն եղավ։

– Լուիզա, դու շատ ուժեղ աղջիկ ես, հավատա, մեծ հաջողությունների ես հասնելու ու հայրիկդ երկնքից նայելու ու հպարտանալու է քեզնով։

Կիսվել