Մամուլ

Զոհված 34-ամյա Մկրտիչ Հարությունյանն ամուսնացած էր, ուներ 2 երեխա (ֆոտո)

Զոհված 34-ամյա Մկրտիչ Հարությունյանն ամուսնացած էր, ուներ 2 երեխա (ֆոտո)

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 34-ամյա Մկրտիչ Հարությունյանն Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա։

Bavnews.am-ի հետ զրույցում Մկրտիչ Հարությունյանի ընկերները բնութագրում էին, որպես խիզախ, համեստ, հայրենիքին նվիրված անձնավորություն։

«Անձնվեր ու հայրենասեր տիպարիդ օրինակով սերունդներ են դաստիարակվելու։

Իսկ մենք` ընկերներդ, հավերժ պիտի հիշենք քո ազնիվ և առաքինի հոգին», նշեց ընկերներից մեկը։

mkrtich harutyunyan

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: 

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)

Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)

Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)

Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)

Կիսվել