Մամուլ

Զոհված զինծառայողի մայրը տղա է ունեցել

2018-ի հունվարի 7-ին հակառակորդի կրակոցից մահացած Վաչե Չիլինգարյանի մայրը տղա է ունեցել ։ Մարտի 27-ին լույս աշխարհ եկած տղային անվանել են Վահե։

«Երեխան մեկ ամիս շուտ է ծնվել, սակայն, փառք աստծո, նրա վիճակը լավ է։ Տղայի քաշը 2կգ–ից ավելի է եղել, և առողջական որևէ խնդիր չունի»,–նշեցին համայնքապետարանից։

Մայրը՝ Քրիստինե Մարգարյանը, բացի նորածնից, երկու աղջիկ էլ ունի՝ մեկն անչափահաս է, մյուսն արդեն 19 տարեկան է։

Հիշեցնենք, որ Վաչե Չիլինգարյանը զոհվել է 2018-ի հունվարի 7-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Վաչեն ծննդով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր, պարտադիր զինվորական ծառայության էր անցել 2017-ին։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել