Զոհերից մեկը Սուրեն Փահլևանյանի քրոջ որդին է
Զոհերից մեկը Սուրեն Փահլևանյանի քրոջ որդին է
Bavnews.am-ը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզում այրված 15 զինծառայողներից Ռոստոմ Ասրյանը դերասան Սուրեն Փահլևանյանի քրոջ որդին է:
Սուրենը հրապարակել է զոհված տղաների լուսանկարը, դրանում նշելով իր քրոջ որդու անունը:
«Խնդրում եմ աղոթեք իմ հերոսի հոգու խաղաղության համար»,- գրել է Սուրենը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ։