Զոդի կամրջի ողբերգական վթարի մասնակից «Տոյոտա»-ի վարորդին ձերբակալել են հենց հիվանդանոցում
Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին ձերբակալել են հենց հիվանդանոցում՝ ծանր կայուն վիճակում։
Այս մասին NEWS.am–ին հայտնեց Հակոբյանի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Վերջինս երեկ է ներգրավվել գործով որպես պաշտպան։
Նա նշեց, որ պատրաստվում են բողոքարկել ձերբակալման որոշումը։
Սաֆարյանը նշեց, որ միջնորդել էին դատարանին Հակոբյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը, սակայն դատարանը մերժել է։
«Իմ պաշտպանյալը կոտրվածքներ ուներ և այսօր բժիշկիները պետք է վիրահատեին նրան, սակայն այդ վիճակով նրան տարան դատարան, որտեղից էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ»,–ասաց փաստաբանը։
Հարցին, արդյոք Հակոբյանն ընդունում է առաջադրված մեղադրանքը, Սաֆարյանը պատասխանեց.
«Այն, որ բախումն իր մեքենայի հետ է եղել, ընդունում է, սակայն, որ հրդեհը և դրա արդյունքում մահացություններն իր գործողությունների հետևանքով է եղել, չի ընդունում»։
Առավել մանրամասն՝ այստեղ