Զինվորների դիերը 13 օր է՝ Վերին Շորժայի ձորակում են. անհետ կորածի ծնող (Տեսանյութ)
Զինվորների դիերը 13 օր է՝ Վերին Շորժայի ձորակում են. անհետ կորածի ծնող (Տեսանյութ)
Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի ՊՆ-ի շենքի մոտ:
Նրանցից ժամկետային զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն 13 օր ոչ լուր չունի իր երեխայի մասին.
«Պարոն Փաշինյանը, ժողովուրդն արդեն հուսալքության մեջ է: Դիմում եմ ձեզ որպես զինվորի ծնող: Ակնկալում է զինվորի ծողի աչքերով նայել ժողովրդին ու ձեր խոսքն ասել ժողովրդին, որը հիմա ներսում է գտնվում:
Պարոն Պապիկյան, արդեն ուղիղ 13 օր է, ոչ մի լուր չունեմ իմ երեխայից եւ մնացած երեխաներից: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում: 13 օր այդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, ունենք դիեր:
Ոչինչ չեք ձեռնարկում, որ գոնե վիրավորներին ժամանակին հանեիք, երեխաները հիմա փրկված կլինեին: Խոսքը Վերին Շորժայի մասին է, որտեղ ունեցել ենք զոհեր ու վիրավորներ:
13 օրում գելերը, աղվեսները հոշատակ պլինեն դիակները, ո՞նց ենք տանելու տանք ծնողներին: Մենք առողջ երեխա ենք տվել, որ հայրենիքը պաշտպանի, այսօր անելանելի վիճակում ենք: Բայց ես կկանգնեմ իմ զինվորի, իմ սպայի կողքին»,-ասաց նա:
Զինծառայողի հոր խոսքով, վերջին անգամ որդու հետ կապ ունեցել են սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան:
«Այդ հատվածն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, ինչու նույն օրը նախահարձակ չեն եղել, որ դիրքերը հետ վերցնի, զինվորներին նահանջի հրաման տրվի, որ այսքան գերիներ, զոհեր չունենայինք: Որոնողական աշխտանքներ այդտեղ չկան»,-ասաց նա:
Հարցին, թե որոնք են իրնելու իրենց հետագա քայլերը, զինծռայողի հայրը պատասխանեց.
«Հիմա չեմ ասի, տա Աստված ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, ես սպասում եմ ՊՆ-ից, որ գերիներին կամ դիերը այդ ձորակից հանեն: Ես նայել եմ բոլոր նկարները, իմ երեխայի ճակատագիրն անհայտ է այս պահին: Ես չգիտեմ՝ ինքը գերեվարված է, զոհված է, թե կորած»:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում