Մամուլ

«Զինվորներին ասել են՝ ձեր ծնողներից փող ուզեք, բուշլաթ առեք»

«Զինվորներին ասել են՝ ձեր ծնողներից փող ուզեք, բուշլաթ առեք»

Խմբագիր Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գորիսի մոտ գտնվող N զորամասում ծառայող զինվորի ծնողի հետ եմ խոսում։ Զորամասում զինվորներին ասել են, որ բուշլաթները (ձմեռային հագուստ) քիչ են, չունևոր զինվորների համար ենք պահում, ձեր ծնողներից փող ուզեք, բուշլաթ առեք այսինչ տեղից։

Այստեղ կոնկրետ կոռուպցիայի նշաններ կան։ Երեխան, որին ծնողը պատրաստվում է բուշլաթի փող ուղարկել, իր ծառայության մեկուկես տարվա ընթացքում արդեն անցել է պատերազմով ու հասցրել վիրավորվել։ Բայց դա, իհարկե, էական չէ այստեղ։

bushlat zinvorakan

ՀՀ պաշտպանության նախարարություն, զբաղվեք այս հարցով։ Ծնողի հեռախոսահամարը կտամ անհատական մեսիջով։

Հ․Գ․ Ծնողը զանգել է ՊՆ-ի թեժ գիծ, հոդաբաշխ պատասխան չի ստացել»։

Կիսվել