Մամուլ

Զինվորները բանակից զորացրվելու ճանապարհին վթարի են ենթարկվել. զինվորներից մեկն ու վարորդը մահացել են

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր զինվորներ են բանակից զորացրվել ու տաքսի մեքենայով ուղևորվել են տուն։

Սիսիանի ճանապարհին մեքենան վթարի է ենթարկվել ու զորացրված զինվորներից մեկը և վարորդը, ըստ նախնական վարկածի, մահացել են։

Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՆԳՆ-ից՝ նշելով, որ ինքնավթար է տեղի ունեցել, 2 զոհ կա, ըստ նախնական վարկածի մեկը վարորդն է, մյուսը՝ զինծառայող, ևս 3-ը՝ տեղափոխվել հիվանդանոց:

Կիսվել