Զինվորները ահազանգում են, որ իրենց հիգիենիայի պարագաները չի տրամադրվում ժամանակին
Armlur.am-ի խմբագրություն զինվորները ահազանգում են, որ իրենց հիգիենիայի պարագաները չի տրամադրվում ժամանակին:
Զինվորներից մեկը մեզ հետ զրույցում պատմում է, որ իրենց ներքնաշորերը տրամադրում են 2 ամիսը 1 անգամ, այն էլ մեկ հատով, իսկ մեկ այլ զինվորի հարազատներն էլ պատմում են՝ երբ իրենց տղան տուն է գնացել, նետել է ամբողջ հիգիենիայի պարագաները անորակության պատճառով:
ArmLur.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ՝ ճշտելու տեղեկությունը և մեկնաբանություն ստանալու նպատակով․
«Ներքնաշորերը զինծառայողները ստանում են սահմանված ժամկետներում, նույնիսկ եթե սահմանված ժամկետից շուտ ներքնաշորը վնասվում կամ պատռվում է, ստորաբաժանման հրամանատարի զեկույցի հիման վրա տրամադրվում է նոր ներքնաշոր։ Հավելեմ նաև, որ ներքնաշորերի բաղադրությունը, որակը բարձրացվել է և որակի էլ ավելի բարելավման աշխատանքները շարունակական են լինելու»: