Զինվորի մահից առաջ զորամասում վեճ է եղել. նոր մանրամասներ
Զինվորի մահից առաջ զորամասում վեճ է եղել. նոր մանրամասներ
Այսօր մահացած զինվորի դեպքը եղել է զորամասում։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն դեպքից առաջ զորամասում վեճ է եղել։
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սեւակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։ Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված ու արդյունքում այդ վեճից հետո՝ այսօր, զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։
Ի՞նչ կապ ունեն այս դեպքերը միմյանց հետ՝ դժվար է ասել։ Հուսանք՝ հարցերի պատասխանը կտա Նախաքննական մարմինը՝ քննություն իրականացնելու արդյունքում։