Զինվորը վտանգ է զգացել՝ կրակել է, ինչի՞ ես նրան մեղադրում. Ազատ Արշակյան
Զինվորը վտանգ է զգացել՝ կրակել է, ինչի՞ ես նրան մեղադրում. Ազատ Արշակյան
Ադրբեջանն ուզում է զավթել, կտոր-կտոր անել, լիկվիդացնել հայկական պետությունը։ Զինվորը վտանգ է զգացել, կրակել է, ինչի՞ ես դու զինվորին մեղադրում, երեկվա ռազմական ոստիկանության՝ Բաքվին հասցեագրված հայտարարությունը հրավեր էր՝ կրակե՛ք մեզ վրա, մենք պատրաստ չենք։
24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի երեկվա այն հայտարարությանը, թե Կապան-Կովսական հատվածում հայկական կողմը վիրավորել է սահմանապահ ադրբեջանցու։
«Բոլորը պետք է իմանան, որ հայկական բանակի վրա կրակողը կրակում է Փաշինյանի, Պապիկյանի, Սիմոնյանի վրա, նրանք չեն զոհվում, իրենց հարազատները սահմանում չեն, Հյուսիսային ու Բաղրամյան պողոտայում են, դրա համար սրտները չի ցավում։
Որպես պատմաբան ձախողվածը զինվորական հանցագործության համար դատվել է, դարձել է նախարար, ՊՆ նախարարը, տեղակալները արհեստավարժ չեն»,-ընդգծեց Արշակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում