Շոու-բիզնեսՏեսանյութ

«Զինվորը մրցակցությունից դուրս է միշտ, մի էժանացրեք նրանց դերը ու լավ կլիներ հարգել սովորեք» Մարինա Թագակչյան

«Զինվորը մրցակցությունից դուրս է միշտ, մի էժանացրեք նրանց դերը ու լավ կլիներ հարգել սովորեք»։

Վերջերս երգահան Մարինա Թագակչյանը ներկայացրել էր մի նոր տեսահոլովակ, իր հեղինակային՝  «Զինվոր ես» երգի հիման վրա։ Տեսահոլովակն ու երգը, որը մի պատմություն է կարծես փոքրիկ ֆիլմի տեսքով՝ մեկ անգամ լսելուց և տեսնելուց հետո, հավերժ կտպավորվի ձեր հիշողության մեջ։

Մարինան իր ֆեյսբուքյան էջում կատարել է մի գրառում, որտեղ նշում է, որ այս երգը չի գրվել ինչ որ մեկի հետ մրցակցելու համար, կամ որևէ բան ապացուցելու համար։ Այն գրվել է իր՝ զինվորի հանդեպ ունեցած մեծ հարգանքից ելնելով։

«Վարկանիշի հետևից վազող մի շարք անգրագետ կայքեր կան, որոնք կարծում են, որ այս կամ այն երգը գեղեցկության մրցույթի պես կարող է մրցել մեկ ուրիշի հետ։ Ես աշխատանքներ չեմ անում, որ մրցեմ օրինակ Սպիտակցի Հայկոյի հետ, ինչպես մի տգետ (խուժան)կայքերից մեկն է դա անում։

Զինվորը մրցակցությունից դուրս է, ՄԻՇՏ, մի էժանացրեք նրանց դերը ու լավ կլիներ հարգել սովորեք։

Հ.Գ. Տեսնես՞ համեմատում են իրանց պապան ա լավ, թե հարևանի»

Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակը

Կիսվել