Զինվորական հագուստից հանել են Խաչը, էլ թուրք բառը վիրավորանք չէ ու դուք դեռ մտածում եք՝ սրանք մեր ինքնության հետևից ընկա՞ծ չեն․ Շպռոտ
Երգչուհի Անի Թովմասյանը (Շպռոտ) ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Հենց Նոր ՝ Ինքնությունը վնասող մառազմ ենք ստացել իշխանությունից։
Զինվորական հագուստից հանել են Խաչը
Էլ թուրք բառը վիրավորանք չէ ( անթույլատրելի է, շեշտում են նրանք)
Ու էսքանից հետո, մարդ կա, որ կասկածում է, թե իբր սրանք մեր Ինքնության հետևից ընկած չեն?
Մի դեպք հիշեցի։
Արտիստներից մեկը, ( անուն չեմ տա) Ռեժիսյոռին թուրք էր անվանել
Էս ռեժիսյոռը կարմրած, արցունքոտ աչքերով գոռում էր՝ Ես իմ էրեխեքին ասել եմ ՝ եթե մամայիդ հայհոյեն ոչինչ ների, չնայած ներելու չի։ Բայց եթե ՝ թուրք ասեն ՝ չներես…ու դու հիմա ինձ թուրք ես ասում?? ….
Իրենց կարծիքով մեր ինքնությանը խանգարում է՝ թշնամուն խորը ճանաչելու փաստը…»։



