Զինված միջադեպ Բուռնազյան փողոցում. կան վիրավորներ. ժամանել է Երևանի ոստիկանապետը
Զինված միջադեպ Բուռնազյան փողոցում. կան վիրավորներ. ժամանել է Երևանի ոստիկանապետը
Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ մարտի 4-ին, զինված միջադեպ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից: