Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով ձերբակալվածներից մեկի խափանման միջոցը փոխվել է. ևս մեկ անձ կալանավորվել է
Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով ձերբակալվածներից մեկի խափանման միջոցը փոխվել է. ևս մեկ անձ կալանավորվել է
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշենք, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։ Նշենք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել է ևս մեկ անձ։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։