Մամուլ

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Հովհաննիսյանի դին

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Հովհաննիսյանի դին

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տարածած մամլո հաղորդագրությունից։

«Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»։