Մամուլ

Զինծառայող է մահացել

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն տարածեց Պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։