Մամուլ

Զինծառայողին կյանքից զրկելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում

7 ամսվա ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանը ապրում էր Արարատի մարզի Աբովյան գյուղում։ Տան միակ տղան էր, ուներ 3 քույր։ Զորակոչվել է ՀՀ ԶՈՒ՝ Քանաքեռի զորամասի կապի վաշտ, այնուհետև տեղափոխվել է Բերդի զորամաս։

2024 թվականի նոյեմբերի 13-ին հայտնաբերվել էր 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում։

Քննչական կոմիտեն դեպքի առթիվ հաղորդել էր, որ զինծառայող Նարեկ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով քրեական վարույթ է նախաձեռնվել, քանի որ հաստատվել էր, որ զինծառայողի դին հայտնաբերվել էր ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում։ Դեպքի առթիվ քննվել են նաև երկու տասնյակից ավելի անձինք։

ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց է ընտրվել մեկի նկատմամբ բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ կալանքը։