Զինծառայողը վիրավորում է ստացել ծառայակցի կրակոցից. վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայողը վիրավորում է ստացել ծառայակցի կրակոցից. վիճակը ծայրահեղ ծանր է
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։