Աշխարհ

Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը վստահորեն հաղթանակ է տոնում. Տեսանյութ

Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը վստահորեն հաղթանակ է տոնում: Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստացավ 42.85 տոկոսը։

Սակայն Զելենսկու կուսակցությունը հաջողություններ է գրանցել նաև միամանդատ ընտրատարածքներում. արդյունքում՝ ևս 127 պատգամավորական տեղ է ավելանում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ընտրությունների արդյունքների համաձայն, ըստ էության, առաջիկա հինգ տարվա ընթացքում Ուկրաինայում իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած է լինելու մեկ մարդու՝ Վլադիմիր Զելենսկու ձեռքում:

Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցությունը հավաքել է ձայների 12,75%-ը, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական զորակցությունը» հավաքել է ձայների 8,71% -ը, Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» հավաքել է ձայների 8,15%-ը, իսկ երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոսը»՝ 6,39%-ը:

Կիսվել